-
24.04.2013|
23:19
ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ընդունել են Սոմալիի 1,3 միլիոն երեխաների պատվաստման ծրագիրը։ Պատվաստումներ կիրականացվեն 5 տարբեր հիվանդությունների դեմ, այդ թվում՝ հեպատիտի, մենինգիտի և պնևմոնիայի։ Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը, Սոմալիում մեծ թիվ է կազմում մանկական մահացությունը։
-
24.04.2013|
23:16
Ապրիլի 23-ին Իսրայելի Կնեսետի «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալյոնի նախաձեռնությամբ խորհրդարանում քննարկվել է հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Posta պարբերականը գրում է, որ նիստում որոշվել է հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կնախապատրաստի համապատասխան բանաձև: Haaretz -ը տեղեկացնում է, որ հայոց ցեղասպանության հիշատակման հարցին կողմնակից են եղել և իշխանական, և ընդդիմադիր պատգամավորները:
-
24.04.2013|
23:15
Թուրքիայի Քրդական աշխատավորական կուսակցության մաս համարվող Քրդական համայանքների միության գործով կալանավորված լրագրողները հանդես են եկել հայտարարությամբ:
-
24.04.2013|
23:13
Հունաստանում ռազմական բռնապետության հաստատման 46-ամյակի առիթով Metron Analysis-ի անցկացրած հարցումը վկայում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամից և Եվրամիությունից ֆինանսական կախման մեջ գտնվող, 30 տոկոս գործազրկություն, ինքնասպանությունների ու բռնությունների աճ ունեցող հույների մեկ երրորդը գտնում է, որ եթե 1967-1974 թթ. երկիրը կառավարած ռազմական խունտան մնար իշխանության, տնտեսական ճգնաժամի հետևանքներն ավելի արագ կհաղթահարվեին:
-
24.04.2013|
23:12
Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունեց միասեռ ամուսնությունների թույլատրման մասին օրինագիծը, որով «ամուսինները» նաև իրավունք են ստանում երեխա որդեգրել: Այս հնարավորությունը հատկապես զայրացրել էր հազարավոր ֆրանսիացիների: Օրենքի հակառակորդները վառոդով ծրար էին ուղարկել Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին և նամակով պահանջել հետաձգել օրինագծի վերջնական քվեարկությունը, որը կայանալու էր ապրիլի 23-ին:
-
24.04.2013|
23:11
Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Էնրիկո Լետային հանձնարարել է ձևավորել նոր կառավարությունը: Նախօրեին 46-ամյա Էնրիկո Լետան խորհրդակցություններ էր անցկացրել խորհրդարանի երկու պալատների քաղաքական ուժերի ղեկավարների հետ, որից հետո Ջորջիո Նապոլիտանոն նրան նշանակեց վարչապետ:
-
24.04.2013|
23:09
Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հավաքին մասնակցող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Եվրահանձնաժողովում ելույթում անդրադարձել է սառեցված հակամարտություններին.
-
24.04.2013|
17:13
«Պետք է դատի տալ Թուրքիային»,-այսօր Ծիծեռնակաբերդում ասել է Ջավախքցի քաղաքական գործիչ Վահագն ՉԱԽԱԼՅԱՆԸ:
Նրա ընդգծել է, որ Ցեղասպանության ճանաչման խնդիրը պետք է լուծել իրավական դաշտում:
-
24.04.2013|
17:12
Այսօր Լիբանանում հազարավոր հայեր բողոքի երթ են կազմակերպել`ի հիշատակ Հայոց ցեղասպանության 98-ամյակի: Այդ մասին տեղեկացնում է Dally Star Lebanon-ը: Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Նահատակների հրապարակում լիբանանահայերն ու նրանց աջակիցները հարգանքի տուրք են մատուցել 1,5 մլն անմեղ զոհ դարձած իրենց նախնիների հիշատակին:Երթի մասնակիցները Ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող պաստառներ են բարձրացրել և Անկարայի դեմ լոզունգներ վանկարկել, որը հրաժարվում է ճանաչել ցեղասպանությունը:
-
24.04.2013|
14:22
Հերթական անգամ տեղի է ունեցել բռնություն իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողի նկատմամբ: Հարձակման թիրախը դարձել է ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը, որը ցանկացել է լուսաբանել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավը: Հակոբ Կարապետյանն օրենքով արգելված որևէ քայլ չի արել, երբ փորձել է լուսանկարել քարոզարշավի առանձին դետալներ: